ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 28-ին, կազմել է 393,35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,09 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 409,08 դրամ (նվազել է 3,14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495,31 դրամ (նվազել է 3,34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,45 դրամ (նվազել է 0,08 դրամով):