Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2021թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 86.9 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.7%-ով։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 38.7%-ը կամ 33.6 հազ. մարդ՝ նախորդ տարվա 33,1 հազար մարդու փոխարեն:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 66.4%-ը, կամ 57.7 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.6%-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,1%-ը, կամ 37.0 հազոր մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.8%-ը կամ 10.8 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.4% կամ 2.5 հազար մարդ:
Ըստ վիճակագրության՝ գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որոկավորում ունեցող մասնագետները:
տվյալների համաձայն՝ 2021-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 86.9 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.7 %-ով։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 38.7%-ը կամ 33.6 հազար մարդ՝ նախորդ տարվա 33,1 հազար մարդու փոխարեն:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 66.4%-ը, կամ 57.7 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.6%-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,1 -ը, կամ 37.0 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.8%-ը կամ 10.8 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.4% կամ 2.5 հազ. մարդ: