Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
6 խաղափուլից հետո գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը ունեն 5.5 միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները։
Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: