5-ամյա Ալեք Վան Խաչադուրյանը հուլիսի 1-ին ելույթ կունենա Disney Concert Hall-ում, իսկ հուլիսի 20-ին՝ Carnegie Hall-ում, հայտնում է NBC Los Angeles-ը։
Նշվում է, որ Ալեքն ունի «կատարյալ լսողություն»։ Նրա ծնողները՝ Ջո Խաչադուրյանը և Դիանա Սանդերսը պատմել են, որ երեխայի տաղանդը հայտնաբերել են ավելի փոքր ժամանակ։ Նա կարող էր լսել նոտա և դաշնամուրի վրա վերարտադրել՝ գրեթե բնազդաբար գտնելով ճիշտ տոնայնությունը։
5 տարեկանում նա նվաճել է երեք միջազգային երաժշտական մրցույթների առաջին մրցանակը, որոնցից մեկը տեղի է ունեցել Նյու Յորքում: