Հայ դերասան Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ Լոս Անջելեսում՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի երկար սպասված շարունակության վրա աշխատելիս, որը կոչվում է «Քլիֆ Բութի արկածները», հայտնում է Հայկական կինոընկերությունը:
Հուլիսի 28-ին տեղի ունեցած նկարահանումների լուսանկարներում Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի «Օսկար» մրցանակակիր «Անորա» ֆիլմում Թորոսի դերով, կադրում է Փիթի հետ, սակայն նրա մասնակցությունը նախագծին պաշտոնապես հաստատված չէ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ Կարագուլյանը նշել էր, որ աշխատում է «հրաշալի նախագծի» վրա, սակայն այդ ժամանակ մանրամասներ չէր հայտնել:
Ֆիլմի սցենարը գրել է Քվենտին Տարանտինոն, ռեժիսորը կլինի Դեյվիդ Ֆինչերն է: 61-ամյա Փիթը վերադառնում է Քլիֆ Բութի դերին, որի համար նա արժանացել է «Օսկար»-ի. այս անգամ նրա կերպարը կասկադյորից վերածվում է Հոլիվուդի «հարց կարգավորողի»: