Երգչուհի Զեմֆիրան սոցիալական ցանցերում կիսվել է Երևանում անցկացրած ժամանակի և բացօթյա մենահամերգի մասին իր տպավորություններով։ Արտիստը խոստովանել է, որ Հայաստանի մայրաքաղաք այցը իր համար բացահայտում էր։
«Երևանը զարմացրեց ինձ։ Այնքա՜ն ջերմություն։ Երեք օրերին էլ, բոլորից, ամեն տեղից․․․ զարմանալի՜ երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օրերին էլ իմ գլխում նույն հարցն էր՝ «ինչպե՞ս է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել»,- գրել է երգչուհին ֆեյսբուքյան իր էջում։
Նա ջերմորեն նկարագրել է համերգը՝ այն անվանելով ոչ թե պարզապես ելույթ, այլ «հանդիպում»՝ անկեղծ և երկար սպասված։
Հանդիսատեսի թվում էին երկրպագուներ Նոր Զելանդիայից, Ճապոնիայից, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ուֆայից։
Ի թիվս այլոց, իր տպավորություններով կիսվել էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։