Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Պարգը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ Նա Survivor երգով հանդես է եկել 18 համարի ներքո:
Հայաստանի ստացել է 72միավոր՝ հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքներով: Մրցույթի եզրափակչում ելույթ է ունեցել 26 երկրի ներկայացուցիչ։ Առաջին տեղն զբաղեցրել է Ավստրիայի ներկայացուցիչ JJ-n Wasted Love երգով։
2024 թվականին Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրել էր «Լադանիվա» խումբը՝ Jako երգով։ Հայաստանյան պատվիրակն զբաղեցրել էր 8-րդ տեղը։ 2023թ․ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (էլեն Երեմյանը) Լիվերպուլում կայացած «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Future Lover երգով զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը։