• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
17 Մայիս 2025 03:25
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Թանգարանների գիշեր»․ ի՞նչ միջոցառումներ են սպասվում Հայաստանում

Մշակույթ,
16 Մայիս 2025 15:23
ShareShareShare
«Թանգարանների գիշեր»․ ի՞նչ միջոցառումներ են սպասվում Հայաստանում
telegram

Հայաստանում մայիսի 17-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կնշվի «Թանգարանների գիշեր»-ը: Այդ օրը Հայաստանի թանգարաններում ժամը 11:00-24:00-ն քաղաքացիների համար մուտքն անվճար կլինի, մայիսի 18-ին ևս քաղաքացիները կարող են անվճար այցելել թանգարաններ հիմնական ցուցադրության ժամերին, տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությունը:

Ծրագրին այս տարի միացել է Հայաստանի ավելի քան 100 թանգարան:

Այս անգամ Թանգարանների միջազգային օրը կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը՝ ուղենշելով, թե մշակույթային կենտրոններն ինչպես կարող են աջակցել սոցիալ-տեխնոլոգիական և կլիմայական հիմնարար փոփոխությունների ենթարկվող աշխարհին:

Հայաստանի թանգարաններում և մշակութային այլ կենտրոններում, բացի հիմնական ցուցադրություններից, նաև երաժշտական երեկոներ, կրթական ծրագրեր տեղի կունենան։ Միջոցառումներին և ժամերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով։ 

Հայաստանի պատմության թանգարանը քաղաքացիների առաջ իր դռները կբացի սկսած ժամը 11։00-ից։ Հիմնական ցուցադրությունից զատ՝ ժամը 20։00-ին տեղի կունենա համերգային ծրագիր՝ «Կայթ» մշակութային հանգույցի մասնակցությամբ, 21։00-ին կվերաբացվի «Պետականության վերականգնման ուղիներով» մշտական ցուցադրությունը։ Պատմության թանագարանում նաև բարբառներով շրջայց-էքսկուրսիա կլինի՝ «Մեր պատմությունը` մեր բարբառներով» խորագրով։

Հայաստանի ազգային պատկերասրահում հիմնական և ժամանակավոր ցուցադրություններ են նախատեսվում, ժամը 19։00-ին՝ համերգ՝ ԱՐԱՐ երգչախմբի մասնակցությամբ։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, ի թիվս այլ ցուցադրությունների, տեղի կունենա «Պատում՝ մեկ իրի․ Կոմիտաս վարդապետի սրինգը» ժամանակավոր ցուցադրության բացումը, որի ընթացքում կներկայացվեն Կոմիտասի սրինգը (բլուլը) և դրա մասին պատմող նրա ինքնագիր հոդվածը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում քաղաքացիներին կներկայացնեն «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ցուցադրությունը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտասի տունը» նկարչության բաց դաս, ինչպես նաև համերգ՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի և Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» երգչախմբի հետ համատեղ։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հիմնական ցուցադրությունից բացի կանցկացվի «Արի պեղենք միասին» կրթական ծրագիրը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում 11։00-ից սկսած ցուցադրություններ, համերգներներ տեղի կունենան, կցուցադրվի «Արամ Խաչատրյան» ֆիլմը։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում Սարյանի 5 նկարների անիմացիայի ներկայացում, ինչպես նաև դասական երաժշտության համերգ կլինի։

Հովհաննես Թումանյանի թանգարանում Թումանյանի հեքիաթների անիմացիաներ կլինեն Արցախի բարբառով, կլինի նաև բացօթյա ցուցադրություն-վաճառք՝ Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի մերձակա այգում։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում նաև ֆլեշմոբ և ինստալացիոն ցուցադրություն է սպասվում՝ «Հնար» արվեստի աշխատարանի սաների մասնակցությամբ։

Երվանդ Քոչարի թանգարանում Քոչարի սեղմումով գործերի, ինչպես նաև «Մարդ-քաղաք» շարքի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված ինստալյացիաների, գեղարվեստափիլիսոփայական մտորումների վիդեո-աուդիո ներկայացում կլինի։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրություններից բացի երեք սուզորդների հարթակում տեղի կունենա «Հող Արթուն» էթնո-էլեկտրո նախագծի բացօթյա համերգը։

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից:

telegram
Tags: Թանգարանների գիշերՀայաստան թանգարաններՄայիսի 17-18միջոցառումներ

Առնչվող Նորություններ

Հայաստանի ներկայացուցիչ Պարգը «Եվրատեսիլ-2025» երգի մրցույթի եզրափակչում է

Հայաստանի ներկայացուցիչ Պարգը «Եվրատեսիլ-2025» երգի մրցույթի եզրափակչում է

16 Մայիս 2025 01:17

Հայաստանի ներկայացուցիչ Պարգը հանդես կգա Բազելում անցկացվող «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթի եզրափակչում։ Մայիսի 15-ին կայացած երկրորդ կիսաեզրափակչում ելույթ է ունեցել...

Պետական աջակցություն չկա․ Մարգարյանը՝ Արցախյան համույթների գործունեությունը ՀՀ-ում շարունակելու մասին

Պետական աջակցություն չկա․ Մարգարյանը՝ Արցախյան համույթների գործունեությունը ՀՀ-ում շարունակելու մասին

15 Մայիս 2025 20:00

Իտալացի վարպետներն սկսել են Գառնիի տաճարի խճանկարների վերականգնումը

Իտալացի վարպետներն սկսել են Գառնիի տաճարի խճանկարների վերականգնումը

15 Մայիս 2025 16:15

Իտալացի մասնագետներն սկսել են Գառնիի նախաքրիստոնեական տաճարի՝ Հայաստանում պահպանված միակ հունահռոմեական սյունազարդ տաճարի լոգարանների խճանկարների վերականգնումը, հայտնել է իտալական ANSA...

Քաղաքապետարանից ասելու բան չունեն, հասկանո՞ւմ եք․ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները հրաժարվել են բեմ դուրս գալ

Քաղաքապետարանից ասելու բան չունեն, հասկանո՞ւմ եք․ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները հրաժարվել են բեմ դուրս գալ

14 Մայիս 2025 18:43

Պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմը գործադուլ է սկսել տնօրեն Էմին Թորոսյանի հեռացման պատճառով։ Դերասանները հայտարարել  են, որ բեմ դուրս չեն գա...

Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12 Մայիս 2025 18:10

Հայաստանը Որոտանի կիրճը և Տաթևի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու հայտ կներկայացնի, հարցը քննարկվել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի...

Դիլիջանում կառուցվող եկեղեցու շինարարության աջակցությանը նվիրված բարեգործական փառատոն կանցկացվի

11 Մայիս 2025 19:26

Մայիսի 25-ին Դիլիջանում կանցկացվի «Բոլորով» բարեգործական փառատոնը, որը նվիրված է քաղաքում նոր եկեղեցու կառուցմանը։ Նոր սրբավայրը, որը կիսակառույց է, նախատեսված...

Ավելին
  • Լուրեր
ՄՔԴ-ի գլխավոր դատախազը մինչև ոտնձգությունների մեղադրանքով հետաքննության ավարտը լքել է պաշտոնը

ՄՔԴ-ի գլխավոր դատախազը մինչև ոտնձգությունների մեղադրանքով հետաքննության ավարտը լքել է պաշտոնը

17 Մայիս 2025 00:17
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում պայմանավորվել են գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին

Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում պայմանավորվել են գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին

16 Մայիս 2025 23:43
ԱՄՆ-ն 2025 թվականին կսկսի քննարկել Եվրոպայից զորքերի դուրսբերումը

ԱՄՆ-ն 2025 թվականին կսկսի քննարկել Եվրոպայից զորքերի դուրսբերումը

16 Մայիս 2025 23:12
Սևանում երեխան ընկել է 3-րդ հարկից, մայրը ցատկել է նրան փրկելու

23 համարի ավտոբուսի վթարից տուժած անչափահասի վիճակը գնահատվում է միջին ծանրության․ ԱՆ

16 Մայիս 2025 22:54
ԵՄ ներկայացուցիչներն Ադրբեջանն անվանել են Եվրամիության «կարևոր և հուսալի գործընկեր»

ԵՄ ներկայացուցիչներն Ադրբեջանն անվանել են Եվրամիության «կարևոր և հուսալի գործընկեր»

16 Մայիս 2025 22:04
Փաշինյանը և Մակրոնը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ուղղությամբ հետևողական քայլերը

Փաշինյանը և Մակրոնը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ուղղությամբ հետևողական քայլերը

16 Մայիս 2025 21:32
Իրանի արտգործնախարարն առաջարկել է իսրայելցիներին ուղարկել Գրենլանդիա

Իրանն ԱՄՆ-ից գրավոր առաջարկ չի ստացել հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ․ Արաղչի

16 Մայիս 2025 20:58
Ձերբակալվել է 11 անձ, 1-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից․ Կոստանյան

Շենգավիթի թաղապետարանի նախկին 2 պաշտոնյա է կալանավորվել․ ՀԿԿ

16 Մայիս 2025 20:18
ՊՆ-ն հերքեց Բաքվին, Պարգն անցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ, ԱԺ-ում հայհոյանքներ հնչեցին․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

ՊՆ-ն հերքեց Բաքվին, Պարգն անցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ, ԱԺ-ում հայհոյանքներ հնչեցին․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

16 Մայիս 2025 19:44
Ռուսաստանն աջակցել է Ադրբեջանի գործողություններին․ Մակրոն

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին․ Մակրոն

16 Մայիս 2025 19:31
«Չենք ուզում՝ Աննա Հակոբյանը մեզ կրթի», «վարչապետի կինն է, ուրեմն լավ բաներ կուսուցանի». հարցում

«Չենք ուզում՝ Աննա Հակոբյանը մեզ կրթի», «վարչապետի կինն է, ուրեմն լավ բաներ կուսուցանի». հարցում

16 Մայիս 2025 19:00
«Աբրահամյան համաձայնագրերին» Երևանի միանալու հնարավորության մասին ԱՄՆ-ի առաջարկն ընկալելի չէ․ արաբագետ

«Աբրահամյան համաձայնագրերին» Երևանի միանալու հնարավորության մասին ԱՄՆ-ի առաջարկն ընկալելի չէ․ արաբագետ

16 Մայիս 2025 18:38
«Եռաբլուրի» մոտ ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը և բենզալցակայանին, կա 8 տուժած

«Եռաբլուրի» մոտ ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը և բենզալցակայանին, կա 8 տուժած

16 Մայիս 2025 17:50
Իսրայելի բանակը լքել է Լիբանանի հարավը՝ իր վերահսկողության տակ թողնելով հինգ դիրք

Իսրայելը լայնածավալ հարձակում է սկսել Գազայի հատվածում, կա առնվազն 100 զոհ. ՀԱՄԱՍ

16 Մայիս 2025 17:16
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը մայիսի 16-ին՝ ըստ ԿԲ տվյալների

16 Մայիս 2025 16:30
Հայ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10%-ը

Հայ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10%-ը

16 Մայիս 2025 15:40
«Թանգարանների գիշեր»․ ի՞նչ միջոցառումներ են սպասվում Հայաստանում

«Թանգարանների գիշեր»․ ի՞նչ միջոցառումներ են սպասվում Հայաստանում

16 Մայիս 2025 15:23
«Փորձում են պահպանել պահեստային տարբերակ». Բաքուն արձագանքել է ադրբեջանական հեռուստատեսությանը տված Փաշինյանի հարցազրույցին

«Փորձում են պահպանել պահեստային տարբերակ». Բաքուն արձագանքել է ադրբեջանական հեռուստատեսությանը տված Փաշինյանի հարցազրույցին

16 Մայիս 2025 14:55
Տոտտին Չեմպիոնների լիգայի եզրափակչում կերկրպագի «Ինտերին»

Տոտտին Չեմպիոնների լիգայի եզրափակչում կերկրպագի «Ինտերին»

16 Մայիս 2025 14:44
Փաշինյանն ու Էրդողանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարճ զրույց են ունեցել

Փաշինյանն ու Էրդողանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարճ զրույց են ունեցել

16 Մայիս 2025 14:39
Աղազարյանն ու Ասլանյանը Մարուքյանին կառաջադրեն ՀՀ վարչապետի թեկնածու՝ Փաշինյանի իմփիչմենթի նախագծով

Աղազարյանն ու Ասլանյանը Մարուքյանին կառաջադրեն ՀՀ վարչապետի թեկնածու՝ Փաշինյանի իմփիչմենթի նախագծով

16 Մայիս 2025 14:07
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ «վճռորոշ փուլի» մասին

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ «վճռորոշ փուլի» մասին

16 Մայիս 2025 13:49
Տիրանայում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը

Տիրանայում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը

16 Մայիս 2025 13:30
Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը

Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը

16 Մայիս 2025 13:21

Բավրայից 8 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 2,3 մագնիտուդով երկրաշարժ․ ՆԳՆ

16 Մայիս 2025 12:59
«Կեղծ և սրբապիղծ»․ ՌԴ դեսպանն Արծրուն Հովհաննիսյանի՝ Հաղթանակին առնչվող խոսքերի մասին

«Կեղծ և սրբապիղծ»․ ՌԴ դեսպանն Արծրուն Հովհաննիսյանի՝ Հաղթանակին առնչվող խոսքերի մասին

16 Մայիս 2025 11:55
ՌԴ-ն Ադրբեջանին զե՞նք է վաճառել․ պատգամավորը մտահոգ է Բաքվի՝ մեծաքանակ զենք գնելու փաստով

ՌԴ-ն Ադրբեջանին զե՞նք է վաճառել․ պատգամավորը մտահոգ է Բաքվի՝ մեծաքանակ զենք գնելու փաստով

16 Մայիս 2025 11:51
Չկա կոռուպցիոն կամ հովանավորչության թեմա, որը ՔՊ-ում չքննարկեն․ Հովհաննիսյանը՝ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի մասին

Չկա կոռուպցիոն կամ հովանավորչության թեմա, որը ՔՊ-ում չքննարկեն․ Հովհաննիսյանը՝ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի մասին

16 Մայիս 2025 11:24
ԿԳՄՍՆ-ն Մերձավանի դպրոցի աշակերտների ու ծնողների հետ աշխատանք է տանում. Հովհաննիսյան

ԿԳՄՍՆ-ն Մերձավանի դպրոցի աշակերտների ու ծնողների հետ աշխատանք է տանում. Հովհաննիսյան

16 Մայիս 2025 11:17
Փաշինյանն Էջմիածնի քաղաքապետին և Նոր Նորքի թաղապետին կոչ է արել հրաժարական տալ․ ԶԼՄ

Փաշինյանն Էջմիածնի քաղաքապետին և Նոր Նորքի թաղապետին կոչ է արել հրաժարական տալ․ ԶԼՄ

16 Մայիս 2025 11:07
ՄՔԴ-ի գլխավոր դատախազը մինչև ոտնձգությունների մեղադրանքով հետաքննության ավարտը լքել է պաշտոնը
Աշխարհում

ՄՔԴ-ի գլխավոր դատախազը մինչև ոտնձգությունների մեղադրանքով հետաքննության ավարտը լքել է պաշտոնը

17 Մայիս 2025 00:17

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանը վարչական արձակուրդ է մեկնել՝ մինչև իր կողմից ենթադրյալ ոտնձգությունների վերաբերյալ հետաքննության ավարտը,...

ԿարդալDetails
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում պայմանավորվել են գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին
Աշխարհում

Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում պայմանավորվել են գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին

16 Մայիս 2025 23:43

Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ուղիղ բանակցություններ են անցկացրել, հայտնում է ՌԲԿ-ն: Շուրջ երկու ժամ տևած բանակցությունների արդյունքում ռուսական պատվիրակության ղեկավար...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ