ունեն«Հող Արթուն» էթնո-էլեկտրո նախագիծը մայիսի 17-ին բացօթյա համերգ կունենա Կասկադում։
Համերգը տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենավերին՝ «Երեք սուզորդներ» հարթակում և նվիրված է Թանգարանային գիշերվան։
Սկիզբը՝ ժամը 21։00-ին, մուտքն ազատ է։
«Հող Արթուն»-ը էթնիկ/էլեկտրոնային ժանրի հանելուկային նախագիծ է, որը հայկական երաժշտական ասպարեզում իր ուրույն տեղն ունի 2021թ.-ից։ Այն ստեղծվել է Հող և Արթուր Ալեք արտիստների միավորմամբ։