ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ հայկական արմատներով ռուս երգչուհի, արտիստ Իրինա Ալեգրովան պարգևատրվել է «Մշակույթի և արվեստի բնագավառում ծառայությունների համար» շքանշանով։
Փաստաթղթում նշվում է, որ նա մեդալին արժանացել է ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի և երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար։
Ալեգրովան ծնվել է 1952 թվականի հունվարի 20-ին՝ Դոնի Ռոստովում։ Նա հաճախ է խոսում իր հոր՝ հայտնի թատերական ռեժիսոր, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Սարկիսովի և նրա հայկական ծագման մասին, ով վերցրել է ստեղծագործական «Ալեգրո» մականունը (առաջացել է «ալեգրո» երաժշտական տերմինից):