Հունվարի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին։
Մաեստրոյի ղեկավարությամբ կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի «Ֆանտազիան»՝ գրված դաշնամուրի, երգչախմբի և նվագախմբի համար, Ջուզեպ Վերդիի «Նաբուկո» օպերայից հատված։
Ծրագրում են նաև «Աիդա» օպերայի 2-րդ գործողության և Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» օրատորիայի ֆինալները: Որպես մենակատար՝ հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: