Դեկտեմբերի 2-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Դեյվ Գյոդակյանն ու ընկերները կմիավորեն բիթլոմաններին և ջազի սիրահարներին, հայտնում է Tomsarkgh.am-ը։
Նշվում է, որ The Beatles-ի սիրելի հիթերը պրոֆեսիոնալ ջազմենների մեկ հպումով կվերածվեն հետաքրքիր ջազային ստեղծագործությունների։
Աննա Կոստանյանը կկատարի վոկալ, Դավիթ Մելքոնյանը՝ սաքսոֆոն, Կարեն Գրիգորյանը՝ դաշնամուր, Դեյվ Գյոդակյանը՝ կոնտրաբաս, Արման Մնացականյանը՝ հարվածայիններ։
Համերգը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում՝ Աբովյան 2 հասցեում։ Տոմսերի արժեքը 3000-5000 դրամ է։
Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը
Օկուպացված Ստեփանակերտում հայազգի նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդումը խիստ քննադատության է արժանացել Ռուսաստանում: Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն...