«Գլադիատոր 2»-ի նկարահանման հրապարակում վիրավորվել են անձնակազմի մի քանի անդամներ, հայտնում է Variety-ն:
Հրատարակության տվյալներով՝ հունիսի 7-ին Մարոկկոյում ֆիլմի էքշն տեսարաններից մեկի նկարահանումների ժամանակ դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Արդյունքում՝ մի քանի կասկադյորներ ստացել են վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, սակայն հրապարակման ինսայդերներից մեկը նշել է, որ վեց կասկադյոր այրվածքներ է ստացել կրակի հետ կապված տեսարաններից մեկում։
«Անվտանգության և բժշկական խմբերն արձագանքել են հնարավորինս արագ՝ տուժածներին անմիջապես ցուցաբերելով անհրաժեշտ օգնություն»,- ասվում է ֆիլմի արտադրության ստուդիայի Paramount-ի պաշտոնական հայտարարության մեջ։
Այս պահին վեց տուժածներից չորսը դեռ գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։
Էկրան կբարձրանա սփյուռքի միջոցներով նկարահանվող խաղարկային վավերագրական «Լուսավորիչ» ֆիլմը․ ԶԼՄ
Մինչև աշուն էկրան կբարձրանա սփյուռքի միջոցներով նկարահանվող խաղարկային վավերագրական «Լուսավորիչ» ֆիլմը, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ֆիլմի ստեղծագործական թիմում իր...