Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Variety-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ դեմ չէր լինի նոր Ջեյմս Բոնդի դերում հանդես գալ։
Լրագրողուհին արտիստի հետ զրույցում կատակել է, որ «Մայրիկ» ֆիլմում իր դերը նման է 007-ի մասին նախագծի լսումներին, ինչին ի պատասխան Ջեյ Լոն նշել է, որ եթե ռեժիսորները Ջեյմս Բոնդի դերում դիտարկեն կին դերասանուհու,իր համար զվարճալի կլինի մարմնավորել Բոնդին։
Դերասանուհին նաև ասաց, որ «Մայրիկ» ֆիլմի ստեղծողներն արդեն մտածում են շարունակության մասին։ Ենթադրաբար, նոր նախագիծը կկոչվի «Դուստր»։ Mother-ի պրեմիերան կայացել է Netflix-ում՝ մայիսի 12-ին։
Ֆիլմը պատմում է վարձու մարդասպանի մասին, որը լքել է դստերը՝ հանցավոր անցյալի հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու պատճառով։ Գլխավոր հերոսը իմանում է, որ իր դուստրը վտանգի մեջ է, և նա մտադիր է պաշտպանել իր երեխային ամեն գնով։
Տարիներ անց նրա աղջկան առևանգելուց հետո Լոպեսի կերպարը պետք է դուրս գա ստվերից և փրկի երեխային: Ֆիլմի դերասանական կազմում են նաև Ջոզեֆ Ֆայնսը, Լյուսի Պաեզը, Օմարի Հարդվիկը, Փոլ Ռասին և Գաել Գարսիա Բերնալը։
«Աշխարհի մերկացած նյարդը, որն ամեն վայրկյան կարող է կաթվածահար լինել»․ Մաթևոսյանի կյանքի կանոնները՝ գրողի 90-ամյակին
Այսօր՝ փետրվարի 12-ին, լրանում է 20-րդ դարի հայ մեծագույն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը, արձակագիր, ում ստեղծագործությունները բազմաթիվ ֆիլմերի հիմք...