Ղազախ հայտնի երգիչ Դիմաշ Կուդայբերգենը Հայաստանում առաջին մենահամերգով հանդես կգա, հայտնում է DimashNews-ը։
Լայնածավալ շոուն կկայանա 2023 թվականի ապրիլի 29-ին՝ Երևանում։ Stranger համերգային ծրագիրը, որն առաջին անգամ ներկայացվել է Դիմաշի առաջին մենահամերգին Ալմաթիում, իր ճանապարհը կշարունակի Հայաստանի մայրաքաղաքում։
Նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերի վաճառքը կմեկնարկի դեկտեմբերի 25-ից։