Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հայաստանում փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, որտեղ ձյուն է տեղում, դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածի և Ապարանի տարածաշրջանում բուք է։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Արագածի տարածաշրջանի և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։