Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
«Այցի նպատակն է դիտարկել հնթացս կատարվող ճանապարհաշինական և այլ աշխատանքներ։
Նախարարը երեկ երեկոյան մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզպետի, ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև Սյունիքի ճանապահները սպասարկողների ու շինարարների հետ։ Տեղում քննարկվել են մի շարք հարցեր՝ ինչպես ներկայում ընթացող ճանապահաշինական աշխատանքների, այնպես էլ ձմռանն ընդառաջ ճանապարհների սպասարկման վերաբերյալ։
Այսօր արդեն նախարարը, մազպետի ուղեկցությամբ, դիտարկել է մի շարք ճանապարհներ, այս պահին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը»,-հայտնում են մարզպետարանից։