Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա մեջ 3-րդ ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` ժամը 22։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ղաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած երկու ապատեղեկատվություն։