«Այն տարածքը, որտեղ առայժմ ադրբեջանցիները նստած են, այո, մերն է, և երբ այդ հարցը կքննարկվի, և մենք կգանք իրենց հետ համաձայնության, համոզված եմ, որ այդ տարածքում չեն լինի։ Եվ մենք այդ քաղաքականությունն ենք հիմա տանում»։ Այս մասին Կառավարության անդամների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք ներխուժելու վերաբերյալ հարցին։
«Իրենք մեր սուվերեն տարածքում են, երբ մենք գանք ընդհանուր համաձայնության՝ տարածքների ճշգրտումը կատարելուց հետո, որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինի։ Այո, իշխանության քաշը հերիքում է, իշխանությունն այդ բանակցությունների մեջ է։ Երբ արդյունք կունենանք, կտեսնեք»,- նշեց նախարարը։