Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրատեղամասերի նախնական արդյունքները՝ 31 508 ընտրողի ձայների հաշվարկից հետո։ Ընտրությունների արդյունքների հաշվարկն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը հավաքել են 15 296 ձայն (48,5%)։ Երկրորդ տեղում է «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը՝ 10 050 ձայնով (31,9%)։
«Մայր Հայաստան» դաշինքը և նրա թեկնածու Գրիշա Հարությունյանն զբաղեցրել են երրորդ տեղը՝ 1692 ձայնով (5,4%), իսկ Վահրամ Ազատյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չորրորդ՝ 1177 ձայնով (3,7%)։ Հարություն Մկրտչյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը եզրափակել է լավագույն հնգյակը՝ 1240 ձայնով (3,9%)։
«Հայրենիք» դաշինքը (թեկնածուն՝ Խաչիկ Մանուկյան) հավաքել է 1193 ձայն (3,8%), «Ժառանգություն» կուսակցությունը (թեկնածուն՝ Արկադի Փայտյան)՝ 440 (1,4%), իսկ «Համայկական ճակատ» կուսակցությունը (թեկնածուն՝ Արտեմ Սիմոնյան)՝ 300 (1,0%):
Վաղարշապատում նոյեմբերի 16-ին անցկացվել են ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։ ԿԸՀ-ն հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 45,12%: ՆԳՆ-ն ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել է 10 ահազանգ։ Դիտորդները մի շարք ընտրախախտումներ են արձանագրել ընտրությունների ընթացքում։





































