Մայիսի 28-ին Արթիկ համայնքում ուժեղ պտտահողմը և խոշոր կարկուտը զգալի վնասներ են հասցրել, հայտնել են համայնքապետարանից։
Նշվում է, որ ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ, արմատախիլ է արել ծառեր։ Կարկուտի պատճառով Արթիկի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և, մասամբ, նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններ։
Համայնքապետարանից հայտնել են, որ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի գլխավորած աշխատանքային խումբը տեղում ուսումնասիրում է պտտահողմի և կարկուտի պատճառած նախնական վնասները։
Համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով։