Լիբանանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Նավաֆ Սալամի գլխավորությամբ, երկուշաբթի՝ ապրիլի 14-ին, պաշտոնական այցով կմեկնի Դամասկոս, որտեղ բանակցություններ կվարի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Վարչապետ Սալամը մտադիր է ալ-Շարաայի հետ քննարկել սիրիացի փախստականներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացի հաստատումը։ Քննարկվելու է նաև Սիրիայի տարածքում անհայտ կորած լիբանանցի քաղաքացիների հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 5-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ Դամասկոսն ու Անկարան քննարկում են պաշտպանական համաձայնագիր, համաձայն որի Թուրքիան կարող է ավիաբազաներ տեղակայել Սիրիայում և օգտագործել Սիրիայի օդային տարածքը ռազմական նպատակներով։ Իսրայելի պաշտպանական բյուջեի և անվտանգության ռազմավարության կոմիտեն խորհուրդ էր տվել պատրաստվել Թուրքիայի հետ ուղղակի բախման։