Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է ՆԳՆ ՓԾ-ն:
Ըստ հաղորդագրության՝ երկրաշարժը գրանցվել է մարտի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:10-ին։ Այն զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ, ասված է հրապարակաման մեջ։