Փետրվարի 9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, իսկ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: