Չինացի 10-ամյա դպրոցականը ոստիկանություն է դիմել և հայտնել, որ հայրը տանը կակաչի սերմեր է թաքցնում՝ այդպիսով որոշելով վրեժխնդիր լինել նրանից, որ հանդիմանել է իրեն տնային առաջադրանքները չկատարելու համար, հայտնում է China News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ինչուան քաղաքային շրջանում։ Հայրը կշտամբել է տղային դասերը չսովորելու համար, նա նեղացել է և դուրս վազել տնից։ Հասնելով մոտակա խանութ՝ երեխան վաճառողից հեռախոս է խնդրել։
Տղան զանգահարել է արտակարգ իրավիճակների ծառայություններ և խնդրել իրեն միացնել ոստիկանների հետ՝ հայտարարելով, որ հայրը տանը թաքցնում է կակաչի սերմեր, որոնք երկրում արգելված թմրանյութ են համարվում: Այնուհետև, դպրոցականը հանգիստ սպասել է ոստիկանների ժամանմանը, նրանց հետ գնացել տուն, որպեսզի կարողանան խուզարկություն կատարել:
Ոստիկանության աշխատակիցները տղամարդու մոտ իսկապես թմրանյութ են հայտնաբերել։ Նա խոստովանել է, որ դրանք գնել է, բայց օգտագործել է միայն բժշկական նպատակներով։ Չնայած զղջմանը՝ տղայի հորը ձերբակալել են։