«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմել է ԱԺ երեք խմբակցություններին և առաջարկել անկախ պատգամավորներին կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ներկայացնելով, նշված է շարժման տարածած հայտարարությունում:
Անվստահություն հայտնելու հիմքը, ըստ շարժման, 2021-2026թթ․կառավարության ծրագրի ձախողումն է։ «Ծրագրի հռչակած հատկապես ռազմավարական նշանակության դրույթների և կառավարության իրականացրած քաղաքականության միջև ակնհայտ անհամապատասխանություն կա»,- ասված է հայտարարության մեջ։
Շարժումը նշել է, որ կառավարությունը վիժեցրել է նպատակներ, որոնք առկա են կառավարության ծրագրում, ինչպիսին է Հայաստանում
ազգային միասնության հաստատումը, Հայոց բանակի արդիականացումը, որն առ այսօր չունի ժամանակակից սպառազինության, որ զսպի թշնամուն և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը:
Հայտարարության հեղինակները հիշեցրել են, որ «ՀՀ կառավարությունը 2021թ․ չի էլ նախատեսում Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչել»:
Շարժումը գործող իշխանություններին քննադատել է նաև ՀԱՊԿ-ի հետ բնականոն փոխհարաբերությունների խաթարման և հայ-ռուսական ռազմավարական դաշինքին վերաբերող պարտավորությունների ամբողջությամբ տապալման մեջ։
Հայտարարությանը կից ներկայացվել է «100 պատճառ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար» գրքույկը, որում համակարգված ներկայացված են նրա գործունեությունը բնորոշող փաստերը։
«Խաղաղության օրակարգի» հռետորաբանությունը թշնամուն միայն ոգեշնչում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին, կարծում են հայտարարության հեղինակները։
«Կեղծ և մոլորեցնող նարատիվը, թե մենք հետապնդում ենք խաղաղության օրակարգ, միայն ոգևորում է թշնամուն՝ Հայաստանին նոր տարածքային պահանջներ պարտադրելու հարցում»,- հայտնել են հայտարարության հեղինակները։
«Միասին» շարժումը նշել է, որ օրենքին համապատասխան՝ պատրաստ է ներկայացնել ՀՀ վարչապետի թեկնածու։
Մարտի 27-ին ընդդիմադիր «Միասին» շարժումը Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակելու մտադրության մասին։