Մեծամորը պաշտոնապես հռչակվել է Հայաստանի 2023թ․ երիտասարդական մայրաքաղաք, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ հանդիսավոր պայմաններում Մեծամորին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Մեծամորն ուղենիշ է քաջալերելու մյուս համայնքներին։ Նա կոչ է արել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործընկեր կազմակերպություններին առաջիկա ծրագրերի իրականացման կիզակետում պահել Մեծամոր համայնքը՝ որպես 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք։
ԿԳՄՍՆ և Մեծամորի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն է խթանել Մեծամոր համայնքի զարգացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանն ու երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը տեղական, հանրապետական և միջազգային մակարդակում:
Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն
Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն այսօրվանից ստանձնում է ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի («Ղարս» մասնաճյուղ) տնօրենի պաշտոնը: Այս...