ՀՀ առաջին նախագահ և Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հայտարարել է, որ իր տունն ու գրասենյակը գրեթե մեկ օրով հոսանքազրկվել են, երբ ՀԱԿ-ը հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ կոալիցիա կազմելու մտադրության մասին։
Գրասենյակի տվյալներով՝ Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկվել են մարտի 15-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում։ Ըստ ilur.am կայքի՝ խափանվել է նաև ջրամատակարարումը։
Հայտարարության մեջ նշվում է, որ նախկին նախագահի անվտանգության ծառայությունը կապ է հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ, որը տեղեկացրել է նրանց, որ էլեկտրաէներգիան կվերականգնվի մեկ ժամվա ընթացքում։
«Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով»,- ասվում է հայտարարության մեջ։
Տեր-Պետրոսյանի գրասենյակը կարծում է, որ անջատումը միտումնավոր է և տեղի է ունեցել «հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով»։ Նրանք նաև նշել են, որ ՀԷՑ-ը չէր կարող նման որոշում կայացնել առանց համապատասխան հրամանի։
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ իրենց գնահատմամբ՝ տեղի ունեցածը սովորական վթար չէ, այլ «սադիզմի դրսևորում»։
Հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարում վերահաստատվել էր Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ համախմբվելու պատրաստակամությունը:





































