ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ գործարք կնքելու ցանկություն է հայտնել։
«Դա ավելի լավ է, քան դժոխային ռմբակոծությունները։ Ես կցանկանայի, որ Իրանի հետ չկնքվեր միջուկային զենքի գործարք։ Նրանք չեն ուզում մահանալ: Ոչ ոք չի ուզում մահանալ»,- New York Post-ին ասել է նա:
Թրամփը հավելել է, որ եթե ԱՄՆ-ն ու Իրանը գործարք կնքեին, Իսրայելն իրանական կողմին չէր ռմբակոծի։ ԱՄՆ նախագահը, սակայն, չի բացահայտել Իրանի հետ հնարավոր բանակցությունների մանրամասները։
Փետրվարի 5-ին Թրամփն Իրանի դեմ «առավելագույն ճնշման» արշավը վերսկսելու մասին հրամանագիր էր ստորագրել։
Հունվարին Bloomberg-ը հայտնել էր, որ Թրամփի թիմը պլանավորում է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները, մասնավորապես՝ նախատեսում է «փետրվարին պատժամիջոցների մեծ փուլ մտցնել, որը կհարվածի նավթային արդյունաբերության խոշոր խաղացողներին»: