Հայաստանում կանցկացվեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի պատրաստության դասընթացներ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը:
Երևանն առաջարկել է կազմակերպությանն օգտագործել Հայաստանի զինված ուժերի Խաղաղության ուսուցման կենտրոնը՝ ամբողջ անձնակազմով և ենթակառուցվածքներով։
Նախարարը նշել է, որ Լիբանանում UNIFIL առաքելությանը և ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող կայուն մասնակցությանը զուգահեռ՝ Հայաստանը զարգացնում է երկու մասնագիտացված կարողություն՝ դաշտային հոսպիտալ և ինժեներական ստորաբաժանում։ Բացի այդ, նախատեսվում է կիրառել թիկունքային ապահովման գումարտակ, ինչպես նաև փորձառու շտաբային սպաներ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը նպաստելու համար։
Պապիկյանը խոսել է նաև ՄԱԿ-ի առաքելություններում կին խաղաղապահների ներգրավվածության ավելացմանն աջակցող գործողությունների իրականացման մասին:
Մարտին Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ նշանակել: