Խաղաղության մեր կարևորագույն բաղադրիչը մարտունակ Զինված ուժեր ունենալն է: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ. հարց ուղղելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը: Նա հետաքրքվեց, թե աշխարազորի հետ կապված ի՞նչ աշխատանքներ են իրականացվում։
Սուրեն Պապիկյանն ասաց, որ աշխարհազորի մասին օրենքն այսօր գործում է, բայց ՊՆ-ն վերջերս մշակել է տարածքային պաշտպանության և տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ, որից բխելու են նոր իրավական ակտեր։
«Կարղ եմ նշել բոլորի հանգստության համար, որ ՀՀ կառավարությունն այսօր էլ ամեն ինչ անում է, որպեսզի պահեստազորը վարժական հավաքների միջոցով պատրաստվի, ինտեգրվի, տեղայնացվի այն հատվածներին, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնի երկրի պաշտպանությունը՝ մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելիս: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ողջ պահեստազորին»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի...