Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:
Միջադեպի ընթացքում ադրբեջանական կողմը կրակ է վարել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ:
Այս մասին Armenia Today-ին հայտնել է գյուղի բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: