ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է բժշկական կենտրոնի փոխտնօրենի ու բաժնի վարիչի կողմից զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի մասին։
Կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը 2023 թվականի հոկտեմբերի 27-ից 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հետազոտված՝ զորակոչի ենթակա քաղաքացուն զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալ ախտորոշում արձանագրելու համար զորակոչիկի բարեկամից պահանջել և ստացել են կաշառք։
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: