ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում են ունեցել Վալաամ կղզում՝ Կարելիայի Լադոգա լճի մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Արդեն մի քանի տարի է՝ երկու նախագահները միասին այցելում են Վալաամ կղզի։ Նշվում է, որ ինչպես նախորդ տարիներին, նրանք այս անգամ էլ այցելել են Սմոլենսկի Աստվածածնի եկեղեցի, որտեղ վանականները աղոթում են տարբեր պատերազմներում զոհված ռուսների համար։
Կարճ աղոթքից հետո Պուտինը և Լուկաշենկոն շարունակել են իրենց անձնական շփումը։
Լուկաշենկոն Ռուսաստան է ժամանել աշխատանքային այցով։
2024 թվականի հուլիսի 25-ին ՌԴ և Բելառուսի նախագահները կրկին հանդիպել էին Վալաամ կղզում, այցելել Սմոլենսկի Աստվածածնի եկեղեցի։