«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սաթի Հայրապետյանն արծաթե մեդալ է ստացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Օլիմպիադայում ՀՀ-ն ներկայացրել է ևս 3 մասնակցի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Նարե Պողոսյանին և Հայկ Անտոնյանին, «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահագն Ալոյանին։
Հայաստանի թիմը ղեկավարել են Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան) և Գոռ Ալեքսանյանը (ԵՊՀ):
Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել է 47 երկրի 179 աշակերտ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ Այն անցկացվել է երեք փուլով. առաջին օր՝ տեսական առաջադրանքներ, երկրորդ օր` երկու ենթափուլերից բաղկացած դաշտային հետազոտություններ և երրորդ օր՝ մուլտիմեդիայի երկու առաջադրանք։