Հայաստանում 2,4 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել, հայտնել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 20-ին՝ ժամը 23:27-ին, Սևան քաղաքից 10 կմ հյուսիս։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժն զգացվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։