Երևանի Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում է Shamshyan.com-ը։
Պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 22:10-ի սահմաններում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածներ չկան։