Ադրբեջանն անտեսել է Մոսկվայում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը Մոսկվայում, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Լրատվականը նշում է, որ Ադրբեջանը սովորաբար Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) նիստերին ներկայացնում է առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։
«Էյուբովը, սակայն, չի ներկայացել միջոցառմանը։ Որոշման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, նախորդ տարեվերջին ռուսների կողմից խոցված AZAL ինքնաթիռի դեպքը և այդ խնդիրները լուծելու համար ռուսական կողմից համարժեք քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը»,- գրում են ԶԼՄ-ները։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել էին ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Հուլիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել։