Հայաստանի մարզերում հուլիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34-36 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 27-29 աստիճան տաքություն։
մարզում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 30-33 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-30 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-31 աստիճան, հովտային շրջաններում՝ 32-35 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-34 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 31-34 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 34-37 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 34-37 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 33-37 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 32-36 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան, լեռնային շրջաններում՝ 22-25 աստիճան։
Արցախում հուլիսի 11-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 27 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։