ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ի նիստում հավանություն է տվել համաձայնագրին, որով Ասիական զարգացման բանկը Հայաստանին սեյսմիկ անվտանգության բարելավման համար 3 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի։
Ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:
Նախատեսվում է նաև ուսումնական այց Ճապոնիա՝ սեյսմիկ աղետի կառավարման, ճարտարագիտության և կայուն քաղաքաշինության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու համար։