Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 7-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,70 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,94 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Ռուսական ռուբլին միջինում գնվում է 4,76, վաճառվում՝ 5,04 դրամով: Եվրոն ընդունվում է միջինը 445,35, վաճառվում՝ 458,73 դրամով։