Երևանի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կա երեք զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգն ստացվել է հուլիսի 3-ին՝ ժամը 00։11-ին: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։ Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք դի։