Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևանի առանձին հատվածներում հունիսի 29-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-34 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 26-28 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 28-30 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-25 աստիճան, հովտային շրջաններում՝ 25-27 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-30 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30-32 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 32-34 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 31-34 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 21-24 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-34 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 30-34 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 23-27 աստիճան, լեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան։
Արցախում հունիսի 29-ի ցերեկը կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 24 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։