Հայաստանի մարզերում հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33-35 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 26-28 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 23-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 29-31 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-29 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 28-33 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30-33 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 33-35 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 33-35 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 32-35 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 31-36 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան, լեռնային շրջաններում՝ 21-25 աստիճան։
Արցախում հունիսի 27-ի ցերեկը կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 24 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։