Անկարայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանը և Բերրիս Էքինջին, X-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Փակ սահմաններով երկու հարևան երկրներն արդեն մի քանի տարի սկսել են հարաբերությունների կարգավորման փուլը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականին աշխատանքային այցով ժամանել էր Թուրքիա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թահիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, որտեղ նրան դիմավորել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Վերջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել Անթալիայի տնտեսական ֆորումին։
«Հրապարակ» օրաթերթը հունիսի 14-ին հայտնել էր, որ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահի հետ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դատապարտել է ՀՀ իշխանությունների հարձակումն Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների վրա և զորակցություն հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Կաթողիկոսության...
Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիները կտեղափոխվեն Իսլամական Հանրապետության ամենավտանգավոր գոտիներից։ Ներկայումս նրանց տեղափոխում են երկրի ներսում դեպի առավել ապահով վայրեր, սակայն...
Փորձագետները հայտնել են Իրանում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին։ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը կարծում է, որ Իրանը ներսից պառակտելը և դրա իրականացումը «հատկացվում...
«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news