Հայաստանի շախմատի ֆեդերացիային հայտնել է սիրողական մրցաշարի առաջին փուլի հաղթողների և թիմերի անունները։
Ֆեդերացիայից տեղեկացրել են, որ «Ա» մրցաշարում առաջին տեղն զբաղեցրել է Մհեր Սարգսյանը, երկրորդը՝ Ալբերտ Մկրտչյանը, 3-րդում Մարկ Մանուչարյանն է։ «Ա» մրցաշարում լավագույն կին մասնակից է ճանաչվել Անահիտ Գևորգյանը: Թիմային մրցանակներ են շնորհվել Dasa2, Գյումրիի և «Էվերեստ» թիմերին։
«Բ» մրցաշարում անհատական մրցանակների են արժանացել 1-ին տեղն զբաղեցրած Երեմ Սարգսյանը, 2-րդ մրցանակակիր Էդուարդ Սարգսյանը և 3-ր հորիզանականն զբաղեցրած Կորյուն Նահապետյանը։ «Բ» մրցաշարում թիմային մրցանակներ են շնորհվել Հայ-ռուսական համալսարանի, Dasa2 և Դովեղի թիմերին, իսկ լավագույն կին մասնակից է ճանաչվել Մերի Թադևոսյանը:
«Գ» մրցաշարում հիմնական մրցանակների են արժանացել Նոր Նորքի շախմատի դպրոցի թիմը, Mind Masters և Davtashen chess school թիմերը։ Լավագույն 1-ին 2-րդ, 3-րդ և 4-րդ տախտակ են ճանաչվել համապատասխանաբար Տիգրան Գևորգյանը, Գոռ Դաբաղյանը, Ալեքսանդր Հակոբյանը, Վահե Սարգսյանը, իսկ լավագույն աղջիկ մասնակիցն է Մանե Հակոբյանը: