Երևանի կենտրոնում՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում, այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Մեքենաների բախման մասին ահազանգը Ճգնաժամային կենտրոն ստացվել է մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։
Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնել է, որ հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։