Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը հայտարարել է, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել առաջիկա 3 օրվա ընթացքում, հայտնում է Reuters-ը։
«Պակիստանը հավաստի հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել առաջիկա 24-36 ժամվա ընթացքում՝ օգտագործելով Պախալգամի միջադեպը որպես կեղծ պատրվակ»,- գրել է Տարարը X սոցիալական ցանցում իր գրառման մեջ:
«Ագրեսիայի ցանկացած գործողության կտրվի վճռական պատասխան։ Հնդկաստանը ամբողջ պատասխանատվությունը կկրի տարածաշրջանում ցանկացած լուրջ հետևանքների համար»,- հավելել է նա։
Ապրիլի 22-ին Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիր տարածաշրջանի Պախալգամ քաղաքում ահաբեկչության հետևանքով առնվազն 24 մարդ էր զոհվել, 17-ը վիրավորվել էին։