Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջկա դի, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Կայքի տվյալներով՝ դեպքի մասին ահազանգն ստացվել է մարտի 15-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում: Ոստիկանները ժամանել են «Երեխաների տուն» և հայտնաբերել նույն մանկատան սան Ս.Ե.-ի դին:
Դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով։
2024թ. դեկտեմբերի 17-ին Գյումրու «Երեխաների տան» աշխատակիցների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ անչափահասին և հանցագործից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածներով: Պատժի առավելագույն ժամկետը յոթ տարի է։
Դատարանը տնային կալանքի ու բացակայելու արգելքի էր ենթարկել Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը՝ հաստատության երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար: