Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի տներից մեկում մոխրացած դի է հայտնաբերվել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ բնակավայրի 8-րդ փողոցի 3-րդ տանը հատակին այրված վիճակում գտել են Արագածոտնի մարզի բնակիչ 95-ամյա Ամալյա Շ.-ի դին:
Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: